Որքանո՞վ կօգնի Ռոբերտ Քոչարյանին ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնի ձայնագրությունը

ՀՀ ոչ մի քաղաքացի չունի ձգտում՝ հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ՄԻԵԴ գնում են, երբ ստիպված են լինում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ասա ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյան փաստաբան Արամ Օրբելյանը՝ ի պատասխան այն հարցին, արդյո՞ք Քոչարյանը մինչև ՄԻԵԴ կներկայացնի իր բողոքը, թե ոչ։

Հարց բարձրացվեց նաև այն մասին, թե ՄԻԵԴ-ում որքանո՞վ կօգնի պաշտոնաթող նախագահին ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնի ձայնագրությունը, այն դեպքում, երբ առանց անձի իմանալու, որ իրեն ձայանգրում են, այդ ձայագրությունը չի կարող որպես ապացույց օգտագրծվել։ «ՄԻԵԴ գնալ կամ չգնալու, և այդ ձայնագրության կամ մեկ այլ ապացույցի օգտագործման հետ կապված այս պահին կնախընտրենք ձեռնպահ մնալ՝ տակտիկական, ստրատեգիական էլեմենտներ չքննարկելու համար»,-ասաց Արամ Օրբելյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել