Ռոբերտ Քոչարյանը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հետ կապ ունի այնքան, որքան իր փաստաբանների կողմից այսօր՝ սեպտեմբերի 14-ին, հրավիրած մամուլի ասուլիսին ներկա յուրաքանչյուրը։ Նման հայտարարություն արեց փաստաբաններից Հայկ Ալումյանը։
«Ուղղակի գաղտնալսման բովանդակությունն է իրեն անմիջական վերաբերվում»,-ասաց փաստաբանը։
Փաստաբան Արամ Օրբելյանն էլ կոչ արեց՝ պահպանել ցանկացած անձի անմեղության կանխավարկածը։