«Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 2014 թ-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը որևէ պետական պաշտոն վաղուց չէր զբաղեցնում․ փաստաբան

Ամեն անգամ, երբ ինչ-որ խնդիր է առաջանում ՀՔԾ-ի , ԱԱԾ-ի կամ մեկ այլ պետական իրավապահ մարմնում, շեղելու համար ինչ-որ նոր գործ է հայտնվում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Սեպտեմբերի 11-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ համատեղ տված մամուլիս ասուլիսի ժամանակ հայտարարել էր․ «Ունենք սխեմա, ոնց է Քոչարյանի ընտանիքը վերջում դառնում «Կոնգրես» հյուրանոցի սեփականատեր»։

Ի պատասխան սրան, Արամ Օրբելյանը հայտարարեց․ ««Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 2014 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում արդեն վաղուց, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամները՝ տղաները, աղջիկը նույնպես շատ վաղուց որևէ պետական պաշտոն չեն զբաղեցրել։ Երբ կլինի գործը, կիմանանք թե դա ինչ կաշառք է, ով է ում տվել, ավելի մանրամասն կներկայացնենք։ Բայց այդ գործարքի հետ կապված որևէ կաշառքի էպիզոդ մենք չենք տեսնում, ինչպես կարող է ընդհանրապես երևալ։ Եթե դա լիներ 2006, 2007 թվականին․․․  խոսքը գնում է 2014 թվականի գործաքրի մասին։ Մենք էլ ենք զարմացած, մենք էլ սպասում ենք, թե ինչ զարգացում կլինի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել