Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշման մեջ կատարել փոփոխություններ:
Հարցը կքննարկվի այսօր, կառավարության հերթական նիստի ընթացքում:
Համաձայն կարգի՝ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմում է 50 հազար դրամ, երրորդ կամ չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ:
Գործող իրավակարգավորումներով երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի տարբերակումը սկսվում է երրորդ երեխայից սկսած:
Նախագիծն ընդունվելու դեպքում 2018 թվականի հոկտեմբերի 1-ին կամ դրանից հետո ընտանիքում ծնված երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա 3 անգամ` գործող 50 հազար դրամի փոխարեն նպաստի չափը կկազմի 150 000 դրամ:
Մանրամասները՝