Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կլինի Հայաստանում:
Այս մասին հայտնում է ռուսական Известия-ն՝ հղում անելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին: Аյցի դեռևս հստակ ժամանկացույցը հայտնի չէ: «Այցի ժամանակացույցը կհմաձայնեցվի»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պաշտոնական հանդիպում ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հենց Փաշինյանն էլ պաշտոնական հրավեր է արել Պուտինին։
Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում լինելուց հետո դա կլինի նրանց 5-րդ հանդիպումը։