Ոստիկանները զինաթափել են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ուղեկցող թիկնազորին

Քիչ առաջ Armtimes.com-ը լուր է հրապարակել, ըստ որի ոստիկանները «ռեյդ-զինաթափում» օպերացիա են իրականացրել Լեոյի փողոցում:

«Մեր տեղեկություններով, ոստիկանները զինաթափել են ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ուղեկցող թիկնազորին: Նույն այդ տեղեկություններով, ոստիկանները «Toyota Prado» մակնիշի մեքենայից բերման են ենթարկել 5 անձի»,-ասվում է հրապարակման մեջ:

Իրավաբան․net-ը կապ հաստատեց ոստիկանության հետ, որտեղից հայտնեցին՝ այս պահին հրապարակման ենթակա տեղեկավություն չունեն, սակայն և՝ չհերքեցին լուրը։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրենին և ոստիկանապետին հրահանգել է զինաթափել օլիգարխների թիկնազորներն ու այդ մասին 2 ժամվա ընթացքում զեկուցել իրեն։

 Տեսանյութը՝ «Ավրորա Մեդիայի»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել