Եթե բովանդակությունը համապատասխանում է իրականությանը, ապա դա կրկնակի խայտառակություն է. Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձել է համացանցում հայտնված Ազգային անվտագության տնօրենի և հատուկ քննչական ծառայության պետի գաղտնի ձայնագրությանը:

Նա նշել է, որ հույս ուներ, որ ձայնագրությունը կեղծ է:

«Բայց եթե բովանդակությունը համապատասխանում է իրականությանը, ապա դա կրկնակի խայտառակություն է»,-նշեց նա:

ԱԱԾ տնօրենը և ՀՔԾ պետը հաստատել են, որ նման խոսակցություն եղել է:

Հիշեցնենք, որ համացանցային youtube կայքում տեսանյութ է  տարածվել, որում ներկայացվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը:

Նրանք զրուցում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հանդեպ խափանման միջոցի ընտրության, Սեյրան Օհանյանին ձերբակալելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել