Ամենախայտառակ բանը որ արվել է, մեր զինվորներից վարձկաններ սարքելն է եղել. ՀՔԾ պետ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը անդրադառնալով մարտի 1-ին գործին հայտարարեց, որ թեև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները պնդում են, թե 2008-ի մարտի 1-ի դեպքերին մասնակցություն չեն ունեցել, սակայն քրեական գործով հիմնավորվել է, որ բանակը ոչ միայն մասնակցել է, այլև  բանակը կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ.

«Մենք ունենք կոնկրետ ապացույցներ, որ զինծառայողները ավտոմատից կրակ են արձակել Լեոյի փողոցի բնակարանների պատշգամբների ուղղությամբ, երբ ինչ-որ վառվող շիշ է նետվել»,- ասաց նա:

Նրա խոսքով, մարտի մեկին, երբ զինծառայողների մի մասը Երևանում են եղել, սահմանում կանգնած զինծառայողները առանց հերթափոխի մնացել են սահմանում, վտանագվոր իրավիճակներ են ստեղծվել, նույնիսկ դիվերսիա եղել: Եվ դա ազդել է բանակի մարտունակության վրա:

Սասուն Խաչատրյանը ևս մեկ բացահայտում արեց. «Իսկ ամենախայտառակ բանը, որ արվել է նախկին բարձրաստիճանների կողմից, մեր բանակի զինվորներից վարձկաններ սարքելն է: Քրեական գործով հիմնավորվել է, կներկայացնեմ փաստաթղթեր, որ օլիգարխների կողմից այդ ընթացքում՝ փետրվարի 23-ից մինչև մարտի 7-8-ը, բաժանվել են գումարներ, որ պաշտպանեն իրենց, իրենց ունեցվածքը, իրենց շահերը»,- ասաց նա:

Նա ներկայացրեց մի մատյան ու հայտնեց, որ դրանում նշված են բոլոր զինվորների անունները և նրանց այդ աշխատանքի դիմաց գումարների չափը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել