Երևանում մարզային տրանսպորտի վերջնականգառներից դուրս կայանման դեպքերը կբացառվեն

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ՝ անդրադառնալով որոշ մարզային տրանսպորտային միջոցների՝ վերջնականգառներից (ավտոկայարաններից) դուրս մայրաքաղաքում կանգառներ իրականացնելու և այդպիսով նաև ներքաղաքային երթուղային ցանցի երթևեկությունը խախտելու դեպքերին՝ հանձնարարվել է ՃՈ հետ համատեղ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ խնդրին վերջնական լուծում տալու և Երևանի հասարակական տրանսպորտի բնականոն երթևեկն ապահովելու համար:

Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մայրաքաղաքի հանրային օգտագործման վայրերում Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված գույքի, այդ թվում՝ նստարանների և աղբամանների պահպանման առնչությամբ հանձնարարվել է դրանք պահել մշտական հսկողության ներքո, իսկ քաղաքացիների կողմից դրանց կամայական տեղաշարժերի դեպքում արագ հայտնաբերել և վերատեղադրել նախատեսված վայրերում:

Տարբեր ոլորտներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի հետ կապված՝ հանձնարարվել է խստորեն հետևել ժամկետների պահպանմանը, իսկ խախտումների դեպքում ձեռնարկել օրենքով սահմանված քայլեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել