Հայաստանում կան ոլորտներ, որտեղ ձևավորվել է հարկ չվճարելու մշակույթը։ Նման մի ոլորտ է՝ մշակույթը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«Մեր երգիչ-երգչուհիների առումով ձեզ մի բան ներկայացնեմ։ Այնտեղ, որտեղ կա ոչ հարկային գործակալի կողմից ստացված եկամուտներ, բոլորս պարտավոր ենք ներկայացնել տարեկան եկամուտների հայտարարգիր։ Որևէ երգիչ-երգչուհի տարեկան եկամուտների հայտարարգիր չի ներկայացրել հարկային մարմիններ՝ տասնամյակներ շարունակ»,- ասաց նա։
Նա նշում է, որ բոլորն էլ, օրինակ, հարսանիքների ժամանակ ականատես են լինում այն փաստին, որ սիրված երգիչ-երգչուհիները մի քանի երգի համար որոշակի գումար են պահանջում, որի համար, իրականում, պետք է հարկ վճարեն, ինչը՝ չի արվում։
Այն հարցին, թե կա՞ որևէ մշակույթի գործիչ, ով ներկայացրել է հայտարարագիր, ՊԵԿ նախագահը նշեց միայն Տիգրան Մանսուրյանի անունը, ով ժամանակին հայտարարագրեր ներկայացրել է։
Մանրամասները՝ տեսանյութում