Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մարդու իրավունքների պաշտպանությունը չպետք է կապված լինի կոնֆլիկտի գոտի լինելու հետ։
ԵԽԽՎ մարդու իրավունքների եւ իրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում մեր պատվիրակության ջանքերի արդյունքում «ԵԽ եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմինների անսահմանափակ մուտքը անդամ պետություններ, այդ թվում «գորշ գոտիներ»» (grey zones) զեկույցի բանաձևի նախագծում տեղ գտավ հետևյալ ձևակերպումը. «Վեհաժողովը ողջունում է «գորշ գոտիների» պատրաստակամությունը համագործակցել ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի եւ միջազգային այլ մոնիտորինգային մեխանիզմների հետ՝ կոնֆլիկտների գոտիներում մարդու իրավունքների ավելի արդյունավետ պաշտպանելու նպատակով»։
Բանաձևի իմաստով Արցախը «գորշ գոտի է»»։