Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում այցելել է այսօր կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն:
«Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ցավում եմ շատ: Ծանր է շատ»,-նշել է նա: