Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 24-ին որոշում է ստորագրել, որով Շուշանիկ Ներսիսյանը նանակվել է ՊԵԿ նախագահի տեղակալ: Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը:
Շուշանիկ Ներսիսյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 3-ին:
Կրթությունը
- 1993-2003թթ. – Ա.Պ. Չեխովի անվան թիվ 55 դպրոց:
- 2001-2002թթ. – “Olive Branch” Բարձրագույն դպրոց Ապագա Լիդերների Փոխանակման Ծրագիր, Միսիսիպի, ԱՄՆ:
- 2003–2007թթ. – Հայաստանում Ֆրանսիական Համալսարան Հիմնադրամ, Կառավարման ֆալուլտետ:
Աշխատանքային գործունեությունը
- 02.2006 -11.2006թթ. ԱԳ Էլեկտրոնային Առևտրի Ծառայություն, Գրասենյակի ղեկավար /դիլեր:
- Պոտենցիալ հաճախորդների տվյալների շտեմարանի ստեղծում և հետևում:
- Ֆոնդային շուկային հետևելու նպատակով նոր աշխատակիցների վերապատրաստում:
- 04.2007-10.2011թթ. Սպասարկման և վաճառքի մասնագետ
- Վերանայել, փոփոխել և զարգացնել բիզնես գործընթացները, ապահովել դրանց անխափան ընթացքը, առավել արդյունավետ կերպով մշակել համապատասխան գործառնական ընթացակարգեր այդ գործընթացների համար՝ հաշվի առնելով բոլոր ներգրավված շահառու կողմերը:
- Մշակել նոր լուծումների, որոնք կբարելավեն գործող ընթացակարգերը և կօգնեն հասնել մատուցվող ծառայությունների առավել արդյունավետությանն ու արտադրողականությանը:
- Իրականացնել հաճախորդների սպասարկման որակի մոնիտորինգ, առանցքային ցուցանիշների բավարարում/ուսումնասիրում, առաջնահերթության սահմանում, հիմնական դժգոհությունների և բողոքների վերահսկում:
- 10.2014–04.2016թթ. ՄԲԾ բիզնես ծրագրերի և պորտֆելի կառավարման գլխավոր մասնագետ
- Նպաստել մասնաճյուղերի ցանցի և ՄԲԾ-ի արդյունավետ և անխափան գործունեության հաստատմանը:
- Իրականացնել Ֆինանսական տեղեկատվության պլանավորում և կառավարման վերլուծություն:
- Հանդես գալ հաշվետվությունների և գործընթացների նոր մոդելներով՝ բանկի մանրածախ ռազմավարությանն աջակցելու նպատակով:
- Ապահովել բիզնեսի պահանջների ներկայացումը ՄԲԾ ծրագրերում, ՄԲԾ-ի նեկայացում ինչպես տեղական այնպես էլ տարածաշրջանի/խմբի ծրագրերում, ըստ պահանջի իրականացնել ծրագրերի հետ կապված թեստավորումները:
- Վերլուծել ՄԲԾ ծառայությունները շահութաբերության տեսանկյունից, առաջարկությունների միջոցով առավելագույնի հասցնել բանկի աճի և շահույթի մեջ ներդրումը, միարժամանակ նվազեցնելով վարկային և գործառնական ռիսկերը:
- 04.2016-08.2017թթ. ՄԲԾ բիզնես ծրագրերի պորտֆելի կառավարման մենեջեր, ՄԲԾ Գլոբալ Ստանդարտների Նախագծի Ներդրման Ղեկավար:
- Կառավարել և ներդնել Գլոբալ Ստանդարտ նախագիծը Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանում՝ ապահովելով ՄԲԾ բիզնես շահերի կառուցումը ապագա գործառնությունների մոդելի շրջանակներում:
- Կառավարել և համակարգել տվյալների հավաքագրման և վերլուծության համար անհրաժեշտ ծրագրերի ներդնումը Գլոբալ Ստանդարտ Հաճախորդների Պատշաճ Ուսումնասիրության շրջանակներում:
- Իրականացնել ՄԲԾ ծառայությունների / գործընթացների / սպասարկման ուղիների վերլուծություն և հետազոտություն՝ ներկայացնելով առաջարկություններ վերջիններիս օպտիմալացման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
- Ապահովել ՄԲԾ ծրագրերի կառավարման վերահսկում, ինչպես նաև դրանց դասակարգում ըստ առաջնահերթության՝ ռեսուրսների վերաբաշխման և բյուջետային կառավարման տեսանկյունից:
- ՄԲԾ ՏՏ պատվերների ցանկի պլանավորում, ինչպես նաև ՏՏ և ծրագրերի հետ կապված ծախսերի մոնիտորինգ:
- 08.2017–07.2018թթ. Մանրածախ Բիզնեսի Ծառայությունների Վերահսկողության բաժնի ղեկավար:
- Կառավարել ֆինանսական հանցագործությունների գծով ՄԲԾ ռիսկի ախորժակը՝ ձգտելով կազմակերպության ներսում զարգացնել և ուժեղացնել ռիսկերի կառավարման մշակույթը՝ գլոբալ և ՀՀ ստանդարտներին համապատասխանող ընթացակարգերի մշակման, իրականացման և վերահսկման միջոցով:
- Համագործակցել ՄԲԾ Գործառնությունների գրասենյակի և Հաճախորդների բազայի արժևորման կառավարման բաժնի, ինչպես նաև կանխարգելման երկրորդ օղակի ներկայացուցիչների հետ՝ առաջնորդելով ՄԲԾ բիզնեսի գործառնական ռիսկերի զսպման նախաձեռնությունները:
- Կազմել, վերլուծել և ՄԲԾ ու ընդհանուր Բանկի գործառնական և ֆինանսական հանցագործություններից բխող ռիսկերի զսպման կոմիտեներին ներկայացնել ՄԲԾ գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշները:
- Ղեկավարել և վերահսկել բոլոր ընթացիկ գործառնությունները, ինչպիսիք են Օտարերկրյա Հաշիվների Հարկային Համապատասխանության Ակտը (ՕՀՀՀԱ), Գլոբալ Ստանդարտները (Հաճախորդների Պատշաճ Ուսումնասիրություն և Օպերացիոն արդյունավետություն) նախաձեռնություն և այլն:
- Հանդես գալ որպես Հաճախորդների Ընտրության և Հարաբերությունների Դադարեցման Կառավարման (ՀԸՀԴԿ) գլխավոր քարտուղար, ապահովելով բանկի ռիսկի ախորժակից դուրս հաճախորդների հետ հարաբերության դադարեցում ինչպես Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանում այնպես էլ Էյչ-Էս-Բի-Սի խմբում:
- 07.2018-08.2018-«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ, Մանրածախ Բիզնեսի Ծառայությունների (ՄԲԾ) Գլխավոր Վերահսկիչ:
- Բացահայտել, գրանցել, զեկուցել և կառավարել ՄԲԾ ռիսկերը և դրանց զսպման նպատակով ապահովել պատշաճ վերահսկողական գործիքների և ռիսկերի գնահատման մեխանիզմների առկայություն:
- Պատասխանատվություն կրել ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի և վերահսկողության կառավարման ամբողջական գործընթացների համար, այդ թվում իրականացնել վերահսկողության առկա մեխանիզմների գնահատում և անհրաժեշտության դեպքում մշակել վերականգնողական աշխատանքների ծրագրեր:
- Երաշխավորել հետևողական և ստանդարտացված մոտեցման կիրառումը պոտենցիալ եւ փաստացի ներքին կոռուպցիոն ռիսկերի կառավարման գործընթացում՝ մշակելով և ներդնելով համապատասխան մեխանիզմներ և ընթացակարգեր:
- Պատասխանատվու լինել կանոնակարգային ռիսկի գործառնությունների` ներառյալ տեղական իրավական պահանջների վերլուծության, վերահսկողական մեխանիզմների ներդրման, Հաճախորդների բազայի արժևորման կառավարման բաժնի հետ ծրագրերի իրականացման և հետագա հետվերահսկողության ու հաշվետվությունների ներկայացման համար:
- Ներկայացնել ՄԲԾ-ն Ներքին աուդիտի, Ֆինանսական հանցագործությունների կանխարգելման համապատասխանության դեպարտամենտի և Ներքին հսկողության ու համապատասխանության դեպարտամենտի հետ հանդիպումներին, ինչպես նաև ապահովել ստուգումների արդյունքում հայտնաբերված խնդիրների վերականգնողական աշխատանքները:
- Ներկայացնել ՄԲԾ-ն տեղական և Էյչ-Էս-Բի-Սի խմբի տարատեսակ ծրագրերում՝ ապահովելով խմբի և ՀՀ իրավական պահանջներին և գործառնական ուղեցույցներին համապատասխանությունը, մասնավորապես Փողերի Լվացման և Ահաբեկչության Ֆինանսավորման մասին ՀՀ օրենքին, միջազգային պատժամիջոցներին, Հաճախորդների Պատշաճ Ուսումնասիրությանը, ներքին ընթացակարգերին, թղթակցային հաշիվների կառավարմանը, և այլն:
- Պատասխանատվություն կրել ՄԲԾ Գլխավոր վերահսկչի թմի համար՝ այդ թվում մարդկային ռեսուրսների կառավարման, աշխատանքային թիրախների սահմանման և աշխատանքի որակի գնահատման համար:
- 2018 թվականի օգոստոսի 24-ից ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ:
Լեզուներ
Տիրապետում է անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին: