Սեպտեմբերի 7-ին Կոլյա Շահգելդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր այն խնդրի մասին, որ զինծառայողների աշխատավարձերը 50 հազար դրամով կրճատվել են:
«Հարգելի ընկերներ. խնդրում եմ մեկն ու մեկդ մեր վարչապետին ու ՊՆ նախարարին փոխանցեք, որ մենք՝ զինծառայողներս (և ոչ միայն), սպասում էինք, որ հեղափոխությունից հետո գոնե մի դրամ կավելանա մեր աշխատավարձները, իսկ դրա փոխարեն դեռ 50 հազար էլ կրճատել են։ Արդեն 2-րդ ամիս է մենք չենք ստանում մեր հաստիքապաշտոնայինով սահմանված գումարները։ Ինչ-որ մեկը գոնե դրա համար պատասխանատվություն կրելու՞ է, թե ոչ։ Այս երկու ամիսների (Աստված մի արասցե նաև հետագա) ընթացքում չտված գումարները վերադարձվելու՞ են, թե ոչ։ Ոչ մի պաշտոնական բացատրություն, ոչ մի պարզաբանում ու ամենակարևորը ոչ մի լրատվական այդ մասին չի էլ խոսում։ Հա լավ, բա սենց մինչև ե՞րբ»,-գրել է նա։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանել է բարձրացված հարցը: Այս մասին Հովհաննիսյանը գրում է.