Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում արդարադատության նախարարությունը ներկայացրել է կառավորության որոշման նոր նախագիծ, որով լրացումներ են կատարվում ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի և շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում:
Պետական պահպանության ենթակա կդառնա նաև արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության շենքը: