Գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ «Հետք» լրատվական կայքի հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Նշենք, որ «Հետք»-ը հրապարակել էր «Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը 8 տարի կառուցել է առանց շինթույլտվության» վերտառությամբ հոդված:
«Ուսումնասիրության արդյունքների մասին դատախազությունը կհայտնի լրացուցիչ»,- նշեցին դատախազությունից: