Խուլիգանություն Աբովյանում. 3 քաղաքացի է բերման ենթարկվել

Սեպտեմբերի 5-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց, որ ահազանգել է Աբովյան քաղաքի սուպերմարկետներից մեկի անվտանգության աշխատակիցը և հայտնել, որ սուպերմարկետի դիմաց զինված մարդ կա, որը զենքը պահել էր իր վրա:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Րոպեներ անց օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվեց երկրորդ ահազանգը։ Զանգել էր նույն սուպերմարկետի տնօրենն ու հայտնել, որ սուպերմարկետ են մտել հարբած երեք հոգի, աշխատողների վրա զենք են պահում ու քաշքշում իրար:

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 22։20-ի սահմաններում Աբովյանի Սևանի փողոցում գտնվող սուպերմարկետում, 46-ամյա Կորյուն Ա․-ն, 38-ամյա Վազգեն Ա․-ն 34-ամյա և Վախթանգ Ա․-ն ալկոհոլի ազդեցության տակ, վիճաբանել են սուպերմարկետի մենեջերի հետ, ապա շարունակել են վիճել պահնորդի հետ։ Այդ ընթացքում Վախթանգ Ա․-ն սուպերմարկետի բակում կայանված «Տոյոտա Ռավ 4» ավտոմեքենայից վերցրել է ատրճանակը և փորձել է վնասել պահնորդին։
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառմամբ, րոպեներ անց, Կորյուն Ա․-ն, Վազգեն Ա․-ն և Վախթանգ Ա․-ն հայտնաբերվեցին և խուլիգանություն կատարելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեցին ոստիկանության Կոտայքի բաժին։ Մեքենայում, ղեկի տակ հայտնաբերվել և վերցվել է «MP-654» KT 0362.156 գործարանային համարով օդամղիչ ատրճանակ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել