Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրում է.
«Քիչ առաջ այցելեցի ավտովթարի հետևանքով Թբիլիսիի հիվանդանոցներում բուժվող մեր երկու քաղաքացիներին։ Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսի վիճակը՝ կայուն ծանր։
Բուժող բժիշկների, Վրաստանի առողջապահության նախարարության և Վրաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցների հետ քննարկումների արդյունքում որոշվեց երկու պացիենտներին էլ մոտ օրերս տեղափոխել Երևան և բուժումը շարունակել տեղում։
Հետագայում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք նրանց առողջական վիճակի վերաբերյալ»: