ԲՀԿ-ն ներկայացրել է Երևանի ավագանու ընտրություններում իր ցուցակի առաջին 20 թեկնածուներին

Երևանի ավագանու ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կմասնակցի 195 թեկնածուով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը:

Երևանի ավագանու ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակը կգլխավորի ԲՀԿ քաղաքական խորհրդի գլխավոր քարտուղար, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, իսկ 195-րդ համարը ԲՀԿ փոխնախագահ, խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն է:

Ներկայացնում ենք ԲՀԿ 20 թեկնածուներին

1.Նաիրա Զոհրաբյան – ԱԺ պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ

2.Պետրոս Ղազարյան – «Ուրվագիծ» հազորդման հեղինակ-վարող

3.Արման Աբովյան – քաղաքագետ

4.Միքայել Մանրիկյան – պրոֆեսոր, բժշկական համալսարան

5.Արմեն Ներսիսյան – «Համերաշխություն» ՀԿ նախագահ

6.Նազիկ Ավդալյան – ծանրորդ

7.Մարկոս Հարությունյան – շուկայի զարգացման մենեջեր

8.Արմեն Այվազյան – ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Նազարյանի օգնական

9.Ջիվան Պողոսյան – Երեւանի ավագանու ԲՀԿ նախկին խմբակցության ղեկավար

10.Հռիփսիմե Առաքելյան – լրագրող, Կամերային թատրոնի տնօրեն

11.Լյուդմիլա Սարգսյան – ՍԴՀԿ նախագահ

12.Քրիստինա Վարդանյան – բժիշկ, բնապահպան, ԵՊՀ դասախոս

13.Գոռ Դարբինյան – իրավաբան

14.Գևորգ Սեկոյան – մենեջեր

15.Հայկ Վարդանյան – ԲՀԿ Արաբկիր շրջանի պատասխանատու

16.Վարդան Ավետյան – ՀՀ մտավոր սեփականության գյուտերի եւ օգտակար մոդելների բաժնի գլխավոր մասնագետ

17.Էվելինա Խաչատրյան – Իսակովաի անվան 132 դպրոցի դասվար

18.Վարդան Միրզոյան – ԲՀԿ Շենգավիթի պատասխանատու

19.Ռաֆայել Այվազյան – ԲՀԿ Կնետրո վարչական շրջանի պատասխանատու

20.Մարտիկ Իսախանյան – «Տորք Անգեղ» սպորտ դպրոցի փոխտնօրեն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել