Սահմանվել են որսի համար նախատեսվող 2018-2019 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նոր հրաման է ստորագրել, որով սահմանվել է որսի համար նախատեսվող 2018-2019 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի ներկայացված առաջարկությունները.

1) լոր – 2018 թվականի օգոստոսի 18-ից մինչև հոկտեմբերի 31-ը (8 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

2) աղավնի (թխակապույտ և անտառային) – 2018 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2019 թվականի հունվարի 31-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

3) կտցար (փոքր քարադր, կռվակտցար, սպիտակավիզ կտցար, թերեքի կտցար, ֆիֆի, առափնյա կտցար, սևուկ կտցար, կարմրաոտ կտցար, պտավոր կտցար, ծխագույն կտցար, մորակտցար, սևագլուխ ավազակտցար, ճնճղուկ ավազակտցար) – 2018 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2019 թվականի փետրվարի 28-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

4) արտույտ (դաշտային, տափաստանային) – 2018 թվականի օգոստոսի 18-ից մինչև հոկտեմբերի 31-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

5) սարյակ (սովորական) – 2018 թվականի օգոստոսի 18-ից մինչև հոկտեմբերի 31-ը (8 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

6) կեռնեխ (սև կեռնեխ, սինակեռնեխ) – 2018 թվականի օգոստոսի 18-ից մինչև դեկտեմբերի 31-ը (4 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

7) ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, սուլող և ճքճքան մրտիմներ) և ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ) – 2018 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2019 թվականի փետրվարի 28-ը (2 հատ բադ և 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում),

8) կաքավ (քարակաքավ, մոխրագույն կաքավ) – 2018 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որս/օրվա ընթացքում)։

Որոշումն ընդունվել է հուլիսի 31-ին, ուժի մեջ է մտել օգոստոսի 16-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել