Դանակահարություններ՝ Գառնիում. կասկածյալը որոնվում է

Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 19-ն անց 15-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Գառնիի «շտապ օգնությունը» արնահոսող վերքերով երկու տղամարդու տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, որտեղ պարզվեց տուժածների ինքնությունը՝ հայր ու որդի էին: Երկուսի մոտ էլ մարմնի տարբեր հատվածներում ախտորոշվել էին կտրած վերքեր:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ու Գառնիի բաժանմունքի ծառայողները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու համար:

Արդյունքում պարզվեց, որ տղամարդկանց Գառնի գյուղի Գեղարդի խճուղում դեռևս չպարզված առարկայով հարվածներ է հասցրել երևանցի, 1981 թվականին ծնված Արտյոմ Ղազարյանը:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել