ԿԵՀ-ը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզչական վահանակների տեղադրման կարգը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ ուղղված Գովազդային վահանակներ տնօրինող կազմակերպություններին։ Հայտարարությամբ, մասնավորապես՝ նշված է․

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ Երևանի ավագանու ընտրություններում 5քմ մակերեսը գերազանցող գովազդային վահանակներում քարոզչական պաստառ տեղադրելու համար կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը օգոստոսի 29-ն է: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով վահանակների մասին տեղեկությանը պատշաճ ծանոթանալու անհրաժեշտությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գովազդային վահանակները տնօրինող ընկերություններին առաջարկում է վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև օգոստոսի 24-ը»:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել