ՔՀԿ ինկուբատորների մասնակիցները քննարկեցին, թե ինչ ազդեցություն ունի Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումը գյուղատնտեսության վրա

Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում այսօր՝ օգոստոսի 10-ին Գավառում տեղի ունեցավ քաղհասարակության կազմակերպությունների ինկուբատորների խմբի դասընթացը՝ «Գյուղատնտեսություն. Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման ազդեցությունը գյուղատնտեսության վրա» թեմայով:

Դասընթացը  վարում էր Տարածքային հետազոտությունների և զարգացման կենտրոնի նախագահ Սաթիկ Բադեյանը։ Նա նախ ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից իրականացրած քայլերը Սևանի խնդիրների բարձրաձայնման վերաբերյալ, դրա արդյունքում ինչ հաջողությունների են հասել: Նա խոսեց Սևանա լճի և բնապահպանական, և գյուղատնտեսական նշանակության մասին. «Սևանա լիճը բնական գործարան է, այնտեղ կա բավարար քանակով սնունդ ձկնաշխարհի համար, սակայն ձուկ չկա»,- ասաց նա:

Նա մասնակիցների ուշադրությունը հրավիրեց արհեստական ձկնաբուծարանների վրա, որոնք տեղադրվում են Սևանա լճում, ձկներին կերակրում են արհեստական կերերով և արդյունքում տուժում է Սևանը. սկսվում է ճահճացման փուլ:

Հանդիպման ավարտին ծրագրի իրավաբան Լիանա Մակվեցյանը անհատական խորհրդատվություն տրամադրեց ՔՀԿ ներկայացուցիչներին, ծրագրի հետգա գործողությունների, դրամաշնորհների վերաբերյալ:

Միջոցառմանը մասնակցում էր 8  ՔՀԿ ներկայացուցիչներ:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ինկուբատորները միտված են՝ նպաստելու ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը:

 «Կառուցողական երկխոսության հանձնառություն»  ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել