Այսօր՝ օգոստոսի 15-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն՝
- Օլեգ Եսայանը ազատվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոններից,
- Արմեն Ղևոնդյանը նշանակվել է Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան և Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ: