Համապատասխան աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Կառավարության 3-րդ մասնաշենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. այս մասին քիչ առաջ հայտնեցին ԱԻՆ-ից:
Իսկ ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 15-ին, ժամը 11:21-ին «911» ծառայությանը քաղաքացին ահազանգել է, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:
Կառավարության թիվ 3-րդ շենքի աշխատակիցները տարհանվում են: