Ժամկետային զինվորական ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց օդանավակայանից

«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՀՈԽ ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 14-ին, ժամը 04.30-ին, Մոսկվա-Երևան  չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից հայտնաբերվել եւ  ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 4-րդ կայազորային քննչական բաժին է ներկայացվել ոստիկանության Բաղրամյանի  բաժնի կողմից 10.04.2000 թ.-ից  քրեական օրենսգրքի  327 հոդվածի 1-ին մասի (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող՝ 1980 թ. ծնված  Սուրիկ Թ.-ն:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել