«Կանեփ-կակաչ-2018» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 14-ին, ժամը 01.30-ին, Բագրատաշենի Սահմանապահ վերահսկողության բաժնից Բագրատաշենի բաժանմունք է հրավիրվել 1999 թ. ծնված Ալեքս Օ.-ն, որը ապրիլի 25-ից հետախուզվում էր ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) մասի մեղադրանքով:
Ալեքս Օ-ն հայտնել է, որ Թուրքիայից վերադարձել է ինքնակամ ՀՀ զինված ուժերում ծառայության անցնելու նպատակով, ինչի համար կազմվել է արձանագրություն:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։