«Կանեփ-Կակաչ-2018» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ՔՀԲ ծառայողներն օպերերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 13-ին, ժամը 09.50-ին, Բագրատաշենի բաժանմունքից ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 1976թ. ծնված Երվանդ Մ.-ին, որը հուլիսի 18-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:
Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։