Այսուհետ ԱՐՄԵԴ համակարգով նախքան որոշ ծառայությունների մատուցումը` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) ֆինանսավորմամբ, բուժհաստատությանն անհրաժեշտ է ստանալ թույլտվություն ՊԱԳ-ի կողմից՝ նախնական հարցման տեսքով։
Առողջապահության նախարարի 2018թ. հրամանով` «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկումը 1000-ից ավելի ծառայությունների համար կիրականացվի ՊԱԳ-ի հաստատմամբ:
Սա նշանակում է, որ եթե մինչ այս բուժհաստատությունն էր կայացնում պացիենտին պետության կողմից երաշխավորվող անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն և բուժման ուղեգիր տրամադրելու հիմքերի համապատասխանությունը սահմանված պահանջներին, ապա այսուհետ գործընթացը կառավարվելու է ՊԱԳ-ի կողմից։
Այս ընթացակարգը նշված խմբերին պետության կողմից երաշխավորվող անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն տրամադրելու գործընթացը դարձնում է առավել վերահսկելի, նվազեցնում է բուժահաստատությունների ինքնագործունեության և համակարգային խնդիրներով պայմանավորված կոռուպցիոն ռիսկերը։
Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում փաստացի կատարված աշխատանքները, առկա տեղերը և հերթագրումները հասանելի են Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի պաշտոնական վեբկայքում: