Քաղաքացիները իրենց նպաստի գումարից մաս-մաս փոխանցել են գործակալության աշատակիցներին․ չարաշահումներ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում

Քննվող քրեական գործի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2013-2018 թթ ընթացքում, Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության որոշ աշխատակիցների պահանջով, նպաստառու բնակիչները հաշվառվելու օրվանից, ընտանեկան նպաստը չդադարացնելու համար, տարբեր ժամանակահատվածներում, նպաստի գումարից մաս-մաս, միջնորդի միջոցով, գումարներ են փոխանցել գործակալության աշատակիցներին:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Չարաշահումների հետևանքով տուժած քաղաքացիներին հորդորում ենք սեղմ ժամկետում դիմել ոստիկանության Վարդենիսի կամ քննչական բաժիններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել