Այսօր՝ օգոստոսի 13-ին, Ամուլսարի շրջակա համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի, Ջերմուկի և այլ համայնքների բնակիչներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց։ Քաղաքացիները պահանջում են կառավարությունից և վարչապետ Նիկոլ Փաշինյանից ապահովել, որ վերացվի Ամուլսարի ճանապարհների շրջափակմանը և ապահովել իրենց մշտական աշխատանքը։
Ակցիայի մասնակիցները կոչով դիմում են նաև Հայաստանի բոլոր իրավապաշտպան կազմակերպություներին ՝ իրենց խախտված իրավունքները վերականգնելու նպատակով։
Բողոքի ակցիա իրականացնողների խոսքով՝ կառավարության շենքի դիմաց մնալու են այնքան, մինչև իրենց խնդիրը լուծում ստանա։
Ցուցարարները ասում են, որ արդեն 50 օր է, ինչ իրենց ապօրինաբար զրկել են աշխատելու իրավունքից։
«Այս արարքը ապօրինություն է և պատկան մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն մեր իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։ Արդյո՞ք Ամուլսարը համապատասխանում է բնապահպանական նորմերին, պետք է որոշեն համապատասխան կառույցները»,- նշում են ցուցարարները: