Երևան քաղաքի Բագրևանդի փողոցում հետիոտնային նոր անցում կկազմակերպվի

Ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն է տարածել․

«Տեղեկացնում ենք, որ հետիոտնային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Բագրևանդի փողոցի ՀՀ պաշտպանության նախարարության դիմացի ճանապարհահատվածում 2018թ. օգոստոսի 11-ին կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով կահավորված հետիոտնային անցում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել