Ոչնչացվել է 1700 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված

«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է: Չորրորդ օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում այրման միջոցով ոչնչացվել է ավելի քան 1700 կիլոգրամ կանեփի վայրի աճած զանգված: Տնամերձ վեց հողամասում հայտնաբերվել և ոչնչացվել է կանեփի 73 թուփ:

Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

Օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի թմրաշրջանառությունից հանվել են մարիխուանա «ԲԵ-8» գրառմամբ 34 դեղահաբ:

Բացատրական աշխատանքի շնորհիվ կամովին հանձնվել է երեք նռնակ, տարբեր տրամաչափի 80 փամփուշտ, մեկական պայթուցիչ ու պահունակ: Հայտնաբերվել է մեկ հետախուզվող:

Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել