ԱԱԾ-ն՝ Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբոր տանը գործողություններ իրականացնելու մասին

Տեղեկություններ կային, որ Ազգային անվտանգության ծառայությունը նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գևորգյանի եղբոր՝ Նորիկ Գևորգյանի  տանը գործողություններ է իրականացնում:

ԱԱԾ մամուլի կենտրոնից Իրավաբան.net-ին հայտնում են, որ նման տեղեկություններ չկան՝ հավելելով, որ եթե նման գործողություններ իրականացվեն, ապա ծառայությունը հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել