Արթուր Սաքունցը դիմել է ՀՔԾ՝ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ՝ օգոստոսի 8-ին, դիմել է հատուկ քննչական ծառայություն` Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պատգամավորը իր կարծիքն էր արտահայտել Շուռնուխում տեղի ունեցած դեպքի առթիվ, որից վրդովվել էր իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նրա խոսքով՝ Գևորգ Պետրոսյանի արտահայտած կարծիքը ԼԳԲՏԻՔ համայնքի վերաբերյալ անընդունելի է:

«Նման խոսքը ատելության խոսք է, թշնամանք, ավելին՝ պատգամավորը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ըստ նրանց հայացքների հեռացնել ՀՀ-ից… Գևորգ Պետրոսյանը իրավաբանության փոխարեն պետք է Աստվածաշնչի սկզբունքները մեկնաբանելով զբաղվի»,-նշեց Սաքունցը:

Անդրադառնալով այն հարցին, թե 2002 թվականին Վանաձորի «Մխիթար Գոշ» Հայ-Ռուսական համալսարանում պետական քննության գնահատականը նա «աղերսելով» է ստացել, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Դա ուղղակի աբսուրդ է: Այսինքն, Գևորգ Պետրոսյանը խոստովանում է, որ թվանշա՞ն է կեղծել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել