Իրավապաշտպանն իրավունք չունի հիշողությունը կորցնելու. պատգամավորը՝ Արթուր Սաքունցին

Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, անդրադառնալով Շուռնուխում տեղի ունեցած միջադեպին. «Չգիտեմ՝ ինձ ով կմեղադրի և ինչքան, բայց վայրկյան առաջ պետք ա մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին…»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ նշել էր, որ պատգամավորի նկատմամբ պետք է քրեական հետապնդում սկսվի, քանի որ քրեական օրենսգրքի 226 հոդվածով արգելվում է «ատելություն, թշնամանք, խտրականություն քարոզելը», ինչպես նաև, ըստ Սաքունցի, խախտվել է քրեական օրենսգրքի 308 հոդվածը՝ չարաշահել է պաշտոնական դիրքը:

Գևորգ Պետորոսյանը պատասխանել է Արթուր Սաքունցին: Պատագամավորի ֆեյսբուքյան էջի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Իրավապաշտպանն իրավունք չունի հիշողությունը կորցնելու…

Ստիպված հիշեցնեմ.

Ես էն մարդն եմ, որ դու, այ Սաքունց, 2002 թվականին Վանաձորի «Մխիթար Գոշ» Հայ-Ռուսական համալսարանում պետական քննությանը, որտեղ ես պետական քննական հանձնաժողովի նախագահն էի, «վաստակեցիր» անբավարար գնահատական «ՀՀ քրեական իրավունք» առարկայից, իսկ հետո մոտեցար խնդրեցիր, որ դա որպես Վանաձորի իրավապաշտպան կառույցի ղեկավար, քեզ կխայտառակի, ու աղերսեցիր դրական գնահատական, և ես քեզ ընդառաջեցի…

Հիմա դիմել ես ինձ քրեական պատասխանատվության ենթարկելու համա՞ր… Ինչի՞ համար, այ տղա… Ո՞րհոդվածով, այ անճարակ…

Այո, ես դեմ եմ համասեռամոլությանը, ինչ էլ գրել եմ լավ եմ արել…

Գնա քրեական իրավունք ուսումնասիրի, ու հոգ տար էն ուղղությամբ, որ ազգանունդ որպես հայհոյանք չշրջանառվի գալիք սերունդների շուրթերին»,-նշել է Պետրոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել