Ի՞նչ կենսագրություն ունի վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Արսեն Գասպարյանը ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդական:

Իրավաբան.net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1966 թ. հունիսի 8, ք. Երևան

Կրթություն
1990 թ. – գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը
1999 թ. – ԵՊՀ և ԳԱԱ-ում ստացել է քաղաքական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ատենախոսության թեման՝ Ազգային շահի հայեցակարգը. Ռուսաստան և ետխորհրդային տարածք
2017 թ. – քաղաքական գիտությունների դոկտոր, Մայամիի համալսարան: Ատենախոսության թեման՝ Էներգետիկ դիվանագիտություն. ԱՄՆ և ՌԴ

Աշխատանքային գործունեություն
1991 – 1993 – ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Թուրքիայի բաժնի երրորդ քարտուղար
1993 – 1996 – ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչության Թուրքիայի բաժնի վարիչ
1992 – 1997 – Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ՀՀ պատվիրակության անդամ
1996-1998 – ՀՀ ԱԳՆ խոսնակ, Հասարակայնության հետ կապերի վարչության պետ
1998 -1999 – Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալ
2000 -2006 – Մոսկվայում հիմնադրել և հրատարակել է Hecho a Mano ամսագիրը
2006 –2018 – Դասավանդել է Մայամի Դեյդ քոլեջում և Մայամիի համալսարանում
2018 թ. հուլիսի 30-ին նշանակվել է Վարչապետի գլխավոր խորհրդական

Այլ տվյալներ
Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և թուրքերեն լեզուների: Ունի բազմաթիվ հրապարակումներ ռուսական և եվրոպական պարբերականներում ու մամուլում:
1984-1986 ծառայել է Խորհրդային բանակում:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել