«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին որոշվեց, որ կուսակցության քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է:
Այս մասին հայտնում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար Վահան Կոստանյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքապետի 4 թեկնածու ուներ՝ Ալեն Սիմոնյան, Հայկ Մարության, Զարուհի Բաթոյան և Սրբուհի Ղազարյան: