Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը կքննի դատավոր Վաչե Մարգարյանը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը:

Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Ռուբեն Սահակյանը:

Պաշտոնաթող նախագահի փաստաբաններն արդեն դատարանում են։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին երեկ՝ հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հավելենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ է մեղադրվում նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել