Ռոբերտ Քոչարյանը հեռացավ ՀՔԾ-ից. Յուրի Խաչատուրովի մասնակցությամբ քննչական գործողությունները դեռ շարունակվում են

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռացավ հատուկ քննչական ծառայության շենքից: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ մամուլի ծառայությունից Մարինա Օհանջանյան:

Նա նշեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը դեռ շենքում է, նրա մասնակցությամբ քննչական գործողությունները դեռ շարունակվում են:

Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Յուրի խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով հարցաքննության էին հրավիրվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել