Յուրի Խաչատուրովը ՀՔԾ-ում է

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության ծանուցագիր էր ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։

Այսօր` հուլիսի 26-ին, երբ ՀՔԾ-ի շենքում լրագրողները սպասում էին 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանմանը, ծառայություն ժամանեց Յուրի Խաչատուրովը:

Նա նշել է, որ եկել է Մարտի 1-ի գործով հարցաքննության:

Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունում նույն գործով այսօր կհարցաքննվի նաև Ռոբերտ Քոչարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել