Հուլիսի 25-ին, ժամը 10:28 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան 72 հասցեում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ ապակիների արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով արտադրամասի (70 քմ) պատերը մասամբ փլուզվել են: Նախնական տվյալներով 2 քաղաքացի հոսպիտալացվել է ԲԿ, ևս մեկ քաղաքացի տեղափոխվել է ԲԿ քաղաքացիների ուժերով:
Տուժածներ Ս. Հ.-ն (1990 թ.) հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, Ս. Հ.-ն (1972 թ.)՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Է. Հ.-ն (1987 թ.) քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:
12։46
Է. Հ.-ն«Սուրբ Աստվածամայր» և Ս. Հ.-ն «Աստղիկ» ԲԿ-ներից տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն, որտեղ Ս. Հ.-ի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, իսկ Է. Հ.-ինը՝ ծանր: