Ե՞րբ է քաղաքացու անձնագիրը ճանաչվում անվավեր. «ՀՀ Քաղաքացու անձնագրի մասին» օրենք

«ՀՀ Քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ անձնագիրը անվավեր է ճանաչվում հետևյալ հիմքերի առկայության դեպքում.

1) լրացել է դրա վավերականության ժամկետը.

2) անձը դադարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելուց.

3) անձնագիրը կորել է.

4) անձնագիրը փոխանակվել է սույն օրենքով սահմանված կարգով.

5) անձնագիրը կեղծվել է.

6) անձնագիրը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ.

7) անձը մահացել է.

8) տպագրված անձնագիրը չի տրամադրվել քաղաքացուն սույն օրենքով նախատեսված դեպքերում.

9) անձնագիր և նույնականացման քարտ ունեցող քաղաքացին տվյալների փոփոխության կամ անճշտության հիմքով դիմել է միայն նույնականացման քարտը փոխանակելու համար:

Անձնագիրը կորցնելու դեպքում քաղաքացին այդ մասին հայտնում է ոստիկանության մարմին, այլ պետությունում գտնվելու դեպքում` տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

Սույն հոդվածով նախատեսված դեպքերում անձնագիրը ճանաչվում է անվավեր` անձնագրային համակարգի ավտոմատացված համալիրի պահոցում ծրագրային ապահովմամբ համապատասխան նշում կատարելու եղանակով:

Մահացած քաղաքացու անձնագիրը հանձնվում է մահվան պետական գրանցումն իրականացնող մարմնին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել