Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 184-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների և պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ և կրծքանշաններ կրելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 10-20 հազար դրամի չափով:
Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների և պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ և կրծքանշաններ գնելը, վաճառելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 30-50 հազար դրամի չափով:
Շքանշանների, մեդալների և պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ և կրծքանշաններ պատրաստելը` 50-70 հազարի չափով: