Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ներկայացրել է իր գույքն ու եկամուտները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը գրում է․

««Հանրային ծառայության մասին» ՀՀ գործող օրենքի համաձայն՝ ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի համար գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր ներկայացնելու պահանջ սահմանող դրույթը ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի մեկին և պարտավորություն սահմանում մինչև 2019 թվականի մարտի 31-ը հայտարարագիր ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

Հաշվի առնելով, որ քանի դեռ օրենքի այս դրույթը ուժի մեջ չի մտել, չեմ կարող օրենքով սահմանված կարգով հայտարարագիր ներկայացնել,  միաժամանակ հավատարիմ մնալով հաշվետու և թափանցիկ կառավարման որդեգրված քաղաքականությանը,  բացառելով հետագայում հնարավոր շահարկումները՝ ստորև ներկայացնում եմ պաշտոնը ստանձնելու պահին գույքիս և եկամուտներիս կազմը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել