Սոցցանցերում օգտատերերի կողմից հանցագործության մասին վերացական հաղորդումները չեն կարող գնահատվել, ստուգվել որպես քրեական գործ հարուցելու օրինական առիթներ

ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից հանցագործության մասին վերացական հաղորդումները չեն կարող գնահատվել և ստուգվել որպես քրեական գործ հարուցելու օրինական առիթներ:

«Բացառություն են կազմում էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցների այն հաղորդումները, որոնք սոցիալական ցանցերում շրջանառվում են որպես հանցագործության մասին հաղորդումներ, և դրանց բովանդակությանը բնորոշ է կոնկրետությունն ու առերևույթ հանցագործության հատկանիշների նկարագրությունը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ստուգվում են էլեկտրոնային լրատվամիջոցների այն բոլոր հաղորդումները, որոնցով հնարավոր է նույնականացնել հանցագործության դեպքը կամ հանցագործություն կատարող ենթադրյալ անձանց կամ հանցագործության վայրը, ժամանակը, եղանակը:

Միաժամանակ պարզաբանում ենք, որ սուտ մատնության համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության կարող են ենթարկվել այն անձինք, ովքեր, հանցագործության մասին սուտ մատնություն կատարելով, հաղորդումները հասցեագրում են իրավապահ մարմիններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել