Մանվել Գրիգորյանը զրկվեց Էջմիածնի պատվավոր քաղաքացուն կոչումից

Էջմիածնի քաղաքապետարանի ավագանին Ազգային ժողովի պատգամովր, Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին զրկեց Էջմիածնի պատվավոր քաղաքացուն կոչումից:

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը զեկուցման ժամանակ նշեց, որ թյուր կարծիք է, թե ֆեյսբուքյան օգտատերերի տրամադրություններն են եղել այս որոշման պատճառը:

«Հաջորդ քննադատությունն այն էր, որ նման որոշմամբ մենք խախտում են անմեղության կանխավարկածը, սակայն ես՝ որպես իրավաբան, կարող եմ ասել, որ նման բան չկա, քանի որ պատվավոր քաղաքացուց զրկելը որևէ իրավական հետևանքներ չի առաջացնում: Հարցը զուտ բարոյական հարթության մեջ է, այստեղ՝ դիտարկվում է նաև հանրային կարծիքը: Ինչպես նաև այն, որ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, արդեն իսկ կասկած է առաջանում, որ այդ մարդը հնարավոր է, որ առնչություն ունենա այդ արարքների հետ»,- ասաց Դիանա Գասպարյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԱԾ-ի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ  ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք:Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է  քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով  պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք:

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել`  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով սահմանված կարգով, ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ
քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով
սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել