Արդարադատության նախարարությունը գործարկել է ժամանակակից գործիքակազմով օժտված թեժ գիծ ծառայություն

ՀՀ արդարադատության նախարարությունը շարունակական աշխատանքներ է իրականացնում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ոլորտում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու ուղղությամբ: Նախարարությունը գործարկել է ժամանակակից գործիքակազմով օժտված թեժ գիծ ծառայություն՝ քաղաքացիների խնդիրներին արագ արձագանքելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։

«e-hotline.am կայքի «Ծառայություններ» բաժնի միջոցով քաղաքացիները կարող են ոչ միայն տեղեկանալ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի ոլորտում մատուցվող ծառայությունների, պահանջվող փաստաթղթերի, վճարների և ծառայությունների մատուցման ժամկետներին, այլ նաև էլ. փոստի, վեբ զանգի կամ հեռախոսազանգի միջոցով ստանալ տեղեկատվություն և ներկայացնել բողոք:

Նախարարությունը հորդորում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից մատուցած ծառայությունների վերաբերյալ հիմնավոր բողոքների առկայության դեպքում դիմել Նախարարության թեժ գծի ծառայությանը՝ 85-00 հեռախոսահամարով կամ e-hotline.am բազմաֆունկցիոնալ պորտալի միջոցով: Բոլոր հիմնավոր բողոքները կուսումնասիրվեն և համապատասխան ընթացք կստանան»,-նշում է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել