Լեհաստանից Հայաստան տեղափոխվեց Սամվել Ասլանյանը. նա կալանավորվել է

Հուլիսի 12-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Լեհաստանից Հայաստան տեղափոխվեց Սամվել Ասլանյանը։

Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Արմավիր քաղաքում հաշվառված 33-ամյա Ասլանյանը նախորդ տարվա մարտից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տարոնի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ հետախուզվողը գտնվում է Լեհաստանում։ Տեղեկությունները իրացվեցին Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի հետ համատեղ։ Արդյունքում Սամվել Ասլանյանը Լեհաստանում հայտնաբերվել ու ձերբակալվել էր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել