Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ Արա Մինասյանի ղեկավարած հիվանդանոցի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերվել են խախտումների, որի մասին հաղորդագրություն է ուղարկվել դատախազություն. «Չբուժված հիվանդների համար գումարներ են գանձվել: Այսինքն՝ հիվանդները չեն պառկել հիվանդանոց, չեն բուժվել, բայց պետությունից գումարներ են գանձվել: Խոսքը մոտ 300 մլն դրամ միասին է»:
Նրա փոխանցմամաբ՝ խոսքը սոցփաթեթների վճարների մասին է, որ մարդիկ 2016 թվականին պետք է անցնեին կանխարգելիչ բուժքննություն, որի համար պետությունը վճարել է 8 հազար դրամ:
«Այդ մարդկանց մոտ 90 տոկոսը գրանցվել է ստոցիոնար հիվանդ և յուրաքանչյուրի համար գանձվել է 100-ից 200 հազար դրամ»,- ասաց Թորոսյանը:
Թորոսյանը նշեց, որ առաջիկայում ստուգումներ են իրականացբելու բոլոր խորոշ բուժհիմնարկներում: Անգամ ժամանակացույց կա, թե որտեղ երբ են գնալու: Օպերատիվ ստուգումների ցանկ է ստորագրվել նախարարի կողմից: Մասնավորապես, խոսքը «Էրեբունի», «Աստղիկ», «Արմենիա» ԲԿ-ների մասին է: